26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռացեք ինձնից դուք բոլորդ, անիրավներ

Հիսուսը, քաղաքներն ու գյուղերը շրջելով, ուսուցանում էր՝ հետզհետե ուղղվելով դեպի Երուսաղեմ։ Մեկը հարցրեց նրան.

-Տե՛ր, արդյոք քչե՞րն են միայն փրկվելու։

Հիսուսն ասաց նրան.

-Ջանացե՛ք մտնել նեղ դռնով։ Ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Երբ տանտերը մտնի և դուռը փակի, դրսում կմնաք. Կսկսեք դուռը բախել և ասել. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց դուռը մեզ համար»։ Տանտերը կպատասխանի. «Չգիտեմ, թե որտեղից եք»։ Այն ժամանակ կասեք. «Քեզ հետ կերանք և խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր մեզ»։

Նա կպատասխանի. «Ասում եմ ձեզ, թե չգիտեմ՝ որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձնից դուք բոլորդ, անիրավնե՛ր»։ Այն ժամանակ դուք լաց կլինեք և կկրճտեք ձեր ատամները, երբ տեսնեք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և բոլոր մարգարեները Աստծու թագավորության մեջ են, մինչդեռ դուք դուրս եք թողնված։ Արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից կգան մարդիկ և կբազմեն Աստծու թագավորության մեջ։ Եվ ահա այսպես շատերը, որ հիմա վերջինն են, կլինեն առաջինը, շատերն էլ, որ առաջինն են, կլինեն վերջինը։

Ղուկասի ավետարան 13:22-30

Դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները:

Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-3

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ