18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ով կարող է ճշմարիտ կերպով աղոթել «Հայր մեր»-ը

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ, ըստ էության, հավատացյալի աղոթք է: Հիսուս այն սովորեցնում է իր աշակերտներին, որոնց ուղղված են երանիները, հետևաբար այս աղոթքը ճշմարիտ կերպով կարող են արտասանել նրանք, ովքեր համապատասխանում են երանիների պայմաններին՝ հոգով աղքատ են, սրտով մաքուր, խաղաղարար, ողորմած…

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ, լինելով խնդրանքների մի շարք, խորապես որդու աղոթք է, ով Աստծուն ճանաչում է որպես Հայր: Մարդկայնորեն մտածելով՝ ավելի արժանապատիվ է տալը, քան ստանալը: Խնդրանքի դիմաց ինչ-որ բան ստանալը մարդուն պարտապան է դարձնում, կախվածության մեջ դնում: Խնդրել և ստանալ՝ մնալով ազատ, կարող է միայն որդին, ով Հոր հետ որդիական հարաբերության մեջ է:

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ եղբոր, քրոջ աղոթք է, որի խնդրանքներից միայն մեղքերի թողության խնդրանքն է, որը Հիսուս հավելյալ անդրադառնում և պարզաբանում է: Ներիր իմ պարտքերը, ինչպես ես եմ ներում իմ պարտապաններին, իմ դեմ մեղք գործած մարդկանց, ասել է թե՝ ինչպես ես եմ նրանց ճանաչում պարտքից ազատ, նույն Հոր որդիներ: Դիմացինին ներփակել պարտքի կախվածության մեջ, նշանակում է՝ չճանաչել նրան որպես նույն Հոր որդի, հետևաբար, չճանաչել նրան որպես եղբայր, քույր: Այս պարագային չեմ կարող աղոթել՝ Աստծուն դիմելով՝ «Հայր մեր»:

Ռուբեն վարդապետ Զարգարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ