Ինչ է Աստված ուզում
Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»: Ավետարան ըստ Հովհաննեսի
Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»: Ավետարան ըստ Հովհաննեսի
Աստված չի թողնելու որ ուժասպառ լինեք, եթե գնում եք Քրիստոսի մոտ: «Չեմ կամենում սոված արձակել. գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»,- ասաց Քրիստոսը իր մոտ եկողների մասին ու գերբնական ձևով կերակրեց 4000 մարդու (Մթ. 15:32): Եթե դուք հետևում եք Քրիստոսին, ինչ նեղություն էլ լինի, դուք ուժասպառ չեք լինելու: Արմեն Հարեյան
Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք: Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտայ ձեզ, քանի որ նրան իր […]
«Եթե նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, և իմ աչքի առաջ կապրես»,- ասում է Տերը: Երեմիա, 15:19
Դո՛ւք էլ լսեցեք ինձ, հարուստնե՛ր։ Լացե՛ք ու դառնորեն ողբացե՛ք այն դժբախտությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցերի կեր։ Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս […]
Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ, ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված: Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, և ապավե՛նն իմ, և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր, թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ: Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում, և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ […]
«Ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրեժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրություն չեն դարձնում այրիների դատին»: Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի ամենազոր Աստվածը. «Վա՜յ ձեզ, հզորնե՛ր, բարկությունն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին: Ձեռքս պիտի ձգեմ քեզ […]
Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկել եմ քեզ և կանչել եմ քեզ քո անունով. Դու իմն ես։ Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն հեղեղի. եթե կրակի միջով անցնես՝ չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի. քանզի ես եմ քո Տերը՝ քո Աստվածը… Եսայիա 43։1-3
Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ իմ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առաւել ևս պտղաբեր լինի: Դուք արդեն իսկ մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ ասացի: Մնացեք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. […]