28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քո մեջ ոչնչացրու երկու բան

«Միայն նրա վրա իրավունք ունես բարկանալու, ով քեզ ուզենա Աստծուց հեռացնել»:

Հարանց Վարք

Եթե … քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը:

Եսայի 58:13:

Բարկացողների համար Ավետարանը այսպիսի պատգամ ունի .

«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թույլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետեւ գրված է. 

«Իմն է վրեժխնդրությունը, եւ ես կհատուցեմ», – ասում է Տերը.  այլեւ՝ «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթե՝ ծարաւ,  ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»։ 

Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին»։ 

Հռոմ.12:19

Իմ սիրելի՛ եղբայրնե՛ր, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝ բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում:  

Հակ 1:19-20:

Մի ասա, թե՝ վրեժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերություն ունեցիր Տիրոջ հանդեպ, որ Նա օգնական լինի քեզ: 

Առակ. 20:22

Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ ուրախացիր, ու երբ ոտքը սահի՝ քո սիրտը թող չցնծա: Չլինի, որ Տերը տեսնի, ու Իրեն անհաճո երևա, և Իր բարկությունը նրա վրայից հետ դարձնի: 

Առակ. 24:17

Քո մեջ ոչնչացրու երկու բան՝ քեզ ոչ մի բարձր բանի պիտանի մի համարի՛ր և մի՛ մտածիր, որ ուրիշ որևէ մարդ ավելի ցածր է քեզանից,  այդ դեպքում քեզ հասցրած անարգանքը երբեք բարկության չի տանի: 

Բարսեղ Կեսարացի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ