27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը ամուսնալուծության մասին

Եւ երբ Հիսուս ավարտեց այս խոսքերը, Գալիլիայից տեղափոխվեց և եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը: Եւ նրա հետևից բազում ժողովուրդ գնաց, և այնտեղ նրանց բժշկեց: Եւ փարիսեցիները, մոտենալով նրան, փորձեցին և ասացին. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց.  դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն:  Ապա ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Նրան ասացին. «Իսկ Մովսեսը ինչո՞ւ մեզ պատվիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»: Հիսուս նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլ տվեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպես չի եղել:  Սակայն ասում եմ ձեզ, թե ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում» :  Իր աշակերտները նրան ասացին. «Եթե այդպիսին է պարագան մարդու և կնոջ համար, լավ է չամուսնանալ»:  Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրված է.  որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից այդպես են ծնվել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ