27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա է փրկության օրը

Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։

Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։ Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը։

Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար։ Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից։ Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։

Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ։

(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-10)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ