27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ովքեր են Աստծո սիրելիները

Տիրո՛ջն օրհնեցեք, քանի որ լա՜վ է սաղմոսներ երգել. մեր Աստծո համար օրհնություններն այդ քա՜ղցր են հնչում: Տե՜րն է կառուցում Երուսաղեմը, և Իսրայելի զավակներին, որ սփռված են այլ երկրներոի մեջ՝ Տե՜րն է հավաքում: Եվ բոլոր նրանց, ում սիրտն է բեկված, Տե՜րն է բժշկում և վիրակա՛պ է դնում վերքերին: Աստղերի անթիվ բազմությունների թիվը Նա՜ գիտի, յուրաքանչյուրին Տերն անվանում է նրա՛ անունով: Մե՜ծ է Տերը մեր և զորությո՛ւնն է Նրա գերազանց, իմաստությանը Նրա կատարյալ որևէ սահման չի՛ բավարարի:

Տե՜րն ընդունում է հեզերին Իր մոտ, իսկ ամբարտավան մարդկանց իջեցնում, խոնարհեցնո՜ւմ է մինչ խորքն երկրի: Տիրո՜ջն օրհնեցեք՝ խոստովանելով գործերը Նրա, Նրան օրհնության սաղմո՜ս ասացեք: Երկիրն ամենայն Նա՜ է ամպերով զգեստավորում, և անձրևներ պատրաստում ամբողջ երկրի համար: Լեռների վրա բուսեցնում է խոտ, կանաչությունը հարթավայրերում՝ ի օգուտ մարդկանց: Կերակրում է անասուններին, և ագռավների ձագերին, որոնք Իրեն են դիմում աղոթքի ձայնով: Ոչ թե ձիերի զորություններն է Նա մեզ կամենում, ո՛չ էլ հաճո է համարում մարմինը հսկա այր մարդու: Այլ սիրելի են Նրան մշտապես երկյուղածնե՛րն Իր, և նրանք, ովքեր Իր ողորմությա՛ն վրա հույս ունեն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ