Անկախության հռչակագրի ընդունմամբ մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը. Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է. «Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք, միաժամանակ, մենք որպես ժողովուրդ ունենք միասնական երազանք: 26 տարի առաջ ընդունած` Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` նոր բովանդակություն տալով հայոց պատմությանը, նորովի ուղղորդելով […]