29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անկախության հռչակագրի ընդունմամբ մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը. Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ։

Ուղերձում ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք, միաժամանակ, մենք որպես ժողովուրդ ունենք միասնական երազանք: 26 տարի առաջ ընդունած` Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` նոր բովանդակություն տալով հայոց պատմությանը, նորովի ուղղորդելով երկրի հետագա զարգացման ընթացքը: Անկախության հռչակագրի ընդունումով մենք ճանապարհ ընկանք երազանքի հետեւից: Մեկ տարի անց անկախության հանրաքվեով այդ երազանքը կյանք ստացավ: Եվ այսօր մենք առաջ ենք շարժվում որպես անկախ պետականություն ունեցող և սեփական արժեհամակարգը համընդհանուր արժեքների հետ համադրող երկիր, որը պարտավոր է հանուն իր ապագայի լինել ավելի ժողովրդավար, ավելի պատասխանատու և ավելի հոգատար իր քաղաքացիների հանդեպ, այնպես ինչպես քաղաքացիները` մենք բոլորս ենք պարտավոր լինել մեր երկրի հանդեպ, այն երկրի, որը ոչ միայն մերն է, այլև Հայաստանից դուրս գտնվող, բայց, համոզված եմ, իրենց մշտապես նրա մի մասնիկը համարող մեր եղբայրներին ու քույրերինը:

Սիրելի հայրենակիցներ,յուրաքանչյուրս ոչ միայն երազանք ունենք, այլև երկրի ապագայի մեր պատկերացումները: Հաճախ իրականությունն ավելի համեստ է, քան մեր պատկերացրածն ու ցանկացածը, սակայն մենք ունենք բավարար ուժ և նպատակասլացություն` երազանքը դարձնել իրականություն:

Հաջողությունը կախված է սեփական ուժերի հանդեպ մեր հավատից ու վստահությունից: 26 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունմամբ մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը: Համոզված եմ, որ մեր երկրի ու բոլորիս համար գալու է երազանքի և իրականության լիարժեք համընկնումի ժամանակը, որը մոտեցնում ենք բոլորս միասին` մեր աշխատանքով ու կենսակերպով, վաղվա հանդեպ մեր ազնիվ մտահոգությամբ եւ սթափ մտածողությամբ: Մենք բոլորս ենք պատասխանատու երկրի ճակատագրի համար, որովհետեւ խաղաղությունն ու կայունությունը, ապագայի հանդեպ հույսը սկսվում են յուրաքանչյուր ընտանիքից, փողոցից, բնակավայրից: Հենվելով անկախության հռչակումից հետո ձեռք բերած մեր շուրջ քառորդդարյա փորձի ու կարողությունների վրա, պետք է ավելի արդյունավետ օգտագործենք մեզ ընձեռված հնարավորություններն ու մեր ժամանակը, մեր ունեցածն ու մեր ձեռքբերածը` մարդկային ռեսուրսներից մինչեւ ռազմական հաղթանակներ, մտավոր ու տնտեսական ներուժից մինչև ոգու ամրություն:

Մեր արժեքներն ամրագրված են Անկախության հռչակագրում, Սահմանադրության և հենց մեր` յուրաքանչյուրիս մեջ: Մենք պետք է հավատարիմ մնանք այդ` թե՛ փաստաթղթի տեսք ունեցող, թե՛ չգրված` մեր իսկ ներաշխարհից բխող արժեքներին, դրանք ընդունենք և դրանց վերաբերվենք որպես առաջ շարժվելու, հզորանալու, ավելի կազմակերպված դառնալու երաշխիքների:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարգավաճում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ