18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը նախորդներից ավելի ընդգրկուն է լինելու․Ժողովուրդ

«Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին իրավական ակտի նախագիծը մինչև ընթացիկ ամսվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի իրավապահ մարմիններին՝ նրանց առաջարկությունները և դիտողությունները ստանալու համար։ Ինչպես հայտնի է՝ համաներման նախագծերը, որպես կանոն, մշակվում են նախագահական նստավայրում և մինչև խորհրդարան ուղարկվելը դրա տեքստը գաղտնի է պահվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը […]

Իտալիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել. /ֆոտո/

Իտալիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և հետցնցումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական RAI հեռուստաալիքին: «Չորս մարդ հայտնվել է փլատակների տակ, բայց նրանք կյանքի նշաններ ցույց չեն տալիս՝ 2 ծնող և 2 երեխա»,- հայտնել է Ակումոլի քաղաքի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին: Ավելի վաղ հայտնի […]

Արևիկ Ալավերդյանը պատրաստվում է մայրանալ

Երգչուհի Արևիկ Ալավերդյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ ներկայումս բալիկի է սպասում: Լուսանկարին երգչուհին նաև ավելացրել է կապույտ սրտի ձև ունեցող նշանը, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր ամուսնուն որդի է պարգևելու: Հավելենք, որ Արևիկ Ալավերդյանն ամուսնու հետ բնակվում է Փարիզում:

Այսօր ապրիլյան պատերազում 25 զինվորի կյանքը սեփական կյանքով փրկած Հովսեփ Կիրակոսյանի ծնունդն է

Այսօր հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն : Նա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից է, ով իր կյանքը զոհեց՝ թողնելով 2 անչափահաս երեխաներին առանց իրեն, բայց փրկեց իր 25 ծառայակիցների կյանքը` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնյան ու նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում էGazeta –ն: Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.29 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.8 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.01 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց […]

«Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»

Այսօր Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս, կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է… ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ․․․ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսները հայրենիքի խաղաղության ու բարօրության համար տվեցին ամենաարժեքավորը` կյանքը: Նրանք գիտակցաբար դեմ ելան թշնամուն, որպեսզի հայը կրկին չզրկվի հայրենիքից, ապրի արժանավայել ու խաղաղ: Կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԿՈՍՅԱՆՆ այս գիտակցումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շտապեց մարտի […]

Գոռ Աղբալյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

«Հերակլեսի» ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական,- հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա խաղացողն ավելի վաղ ևս հրավիրվել էր մինչև 21 տարեկանների ազգային թիմ, սակայն հանդիպման չի մասնակցել: Գոռը Հոլանդիայի առաջնության մեկնարկային 3 տուրերի հանդիպումներին չի հայտավորվել: Հայ ֆուտբոլիստը «Հերակլես» է տեղափոխվել «Հերենվենի» մինչև 21 տարեկանների թիմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված