04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսները փորձում են Պերմյակովին տանել Հայաստանից.Ժոովուրդ

«Ժողովուրդը» գրում է.

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը երեկ դատապարտվեց ցմահ ազատազրկման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո վճիռն արձակած դատարանը կատարման կարգադրություն է արձակում, որից հետո քրեական պատիժն իրականացնող մարմինը դատարանին եւ դատապարտյալի հարազատներին իրազեկում է, թե տվյալ անձը որտեղ է կրելու իր պատիժը:

Այսինքն՝ եթե Վալերի Պերմյակովն իր նկատմամբ արձակած դատավճիռը չբողոքարկի, ապա այն մեկ ամիս անց ուժի մեջ կմտնի: Այդ պահից սկսած, ըստ ՀՀ օրենսդրության, նա պետք է հանձնվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տնօրինմանը: Սակայն, ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ՀՀ եւ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են քննարկումները, որպեսզի ռուս զինվորն իր պատիժը կրի Ռուսաստանում: Փոխարենը հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստանի ՔԿՀ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա հանարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ