26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարսն ուրագով հարվածել է սկեսրոջը, իսկ սկեսրայրին ծեծել/վիդեո/

Արագածում Արագածում հարսն ուրագով հարվածել է սկեսրոջը, իսկ սկեսրայրին ծեծել: Հուլիսի 31-ին, ժամը 23:00-ի սահմանում ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցիցի ահազանգ է ստացվել, որ  իրենց մոտ են տեղափոխվել թոշակառու ամուսիններ: Հիվանդանոցից հայտնել են, որ թոշակառուներին իրենց մոտ են տեղափոխել գլխի արնահոսող վերքերով: Մանրամասները` տեսանյութում:

ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝  Օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա.Հայկական ժամանակ

«Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։ Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել Է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու […]

Վարչապետը մետրոյով էլ է երթևեկում.Հրապարակ

«Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական Երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, և իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից՝ նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը։ Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ […]

Հայաստանի լոգոն կրքեր է բորբոքել․Առավոտ

«2012 թվականից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման մասին։ Ըստ այդմ, մշակվում է կարգախոս և լոգո, որով Հայաստանը ներկայանալու է աշխարհին։ Հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, որն անվանել են Eternal Sun, այսինքն՝ Հավերժական […]

Ռուսները փորձում են Պերմյակովին տանել Հայաստանից.Ժոովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը երեկ դատապարտվեց ցմահ ազատազրկման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո վճիռն արձակած դատարանը կատարման կարգադրություն է արձակում, որից հետո քրեական պատիժն իրականացնող մարմինը դատարանին եւ դատապարտյալի հարազատներին իրազեկում է, թե […]

Մեզի անալիզ՝ գինեկոլոգի՞ն, թե սուրճի բաժակ՝ բախտագուշակին․Հրապարակ

«Օրերս Արմավիր քաղաքի երկու երիտասարդ ուսուցչուհիներ, մեկը՝ հոգեբանության մասնագետ, մյուսը՝ անգլերենի, սոցիալական փաթեթի շրջանակներում, գինեկոլոգիական հետազոտությունների նպատակով, որոշել էին դիմել նույն քաղաքի բուժկենտրոններից մեկը։ Զննության համար բժիշկները պահանջել են հանձնել մեզի անալիզ։ Քանի որ ուսուցչուհիներից մեկը՝ հոգեբանը, այդ պահին չի կարողացել հանձնել մեզի անալիզ, ուստի որոշել են անգլերենի ուսուցչուհու անալիզը կիսել երկու տարբեր կոլբաների մեջ […]

Անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը նախորդներից ավելի ընդգրկուն է լինելու․Ժողովուրդ

«Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին իրավական ակտի նախագիծը մինչև ընթացիկ ամսվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի իրավապահ մարմիններին՝ նրանց առաջարկությունները և դիտողությունները ստանալու համար։ Ինչպես հայտնի է՝ համաներման նախագծերը, որպես կանոն, մշակվում են նախագահական նստավայրում և մինչև խորհրդարան ուղարկվելը դրա տեքստը գաղտնի է պահվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված