04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 26-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների եւ «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

90 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գրող Միշել Բյուտորը

90 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գրող Միշել Բյուտորը: Այդ մասին հաղորդել է Le Monde թերթը: Ինչպես պարբերականին տեղեկացրել են գրողի հարազատները՝ Բյուտորը մահացել է առավոտյան՝ Կոնտամին-սյուր-Արվ կոմունայի հիվանդանոցում: Բյուտորը «Ռենոդո» ֆրանսիական գրական մրցանակաբաշխության դափնեկիր է: Նա մրցականակի է արժանացել 1957թ-ին հրատարակված «Փոփոխություն» վեպի համար:

Պետության երեք հիմնասյուների խորհուրդը. Էդուարդ Շարմազանովը սահմանային գյուղերում էր/վիդեո/

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակությունը օգոստոսի 24-ին այցելեց Տավուշի մարզի Պառավաքար, Նորաշեն և Չորաթան համայնքներ: Պատգամավորները եղան նաև հենակետային դիրքերում, ծանոթացան տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ միասին քննարկեցին մի շարք կարևոր հարցեր: ԱԺ փոխնախագահը անմիջական և մարդկային շփումներ ունեցավ սահմանապահ գյուղերի բնակիչների հետ: Սահմանապահ գյուղերում անգամ կատակեցին: «Մի քիչ խոսենք, […]

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի

Իտալիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի, հաղորդել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը: Ավելի վաղ նշվում էր 132 զոհի մասին: Ըստ Քաղաքացիական պաաշտպանության ազգային ծառայության տվյալների՝ 106 մարդ մահացել է Ռիետի գավառում, ևս 53-ը զոհվել է Ասկոլի-Պիչենո գավառում: Հիշեցնենք, որ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել անցյալ գիշեր`տեղի ժամանակով 03:36-ին (երն.` 05:36): Այսօր […]

Մոսկվայում բանկի շենք գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը

Մոսկվայում Սիթի բանկի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանը, որը սպառնում էր պայթեցնել շենքը, հանձնվել է ոստիկանությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՆԳՆ-ի աղբյուրը: Պարզվել է, որ Պետրոսյանի մոտ պայթուցիկ սարք չկա: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ […]

Վարչապետի զայրույթի իրական պատճառը.Ժողովուրդ

«ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար։ «Եվ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ–որ մեկը պետք Է պատասխան տա՞, թե՞ ոչ։ Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք […]

Ի՞նչ բանակցություններ է վարում Գառնիկ Իսագուլյանը «Սասնա ծռերի» հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող […]

Նիդերլանդներում ցույցի մասնակցած Տեր Արմենը վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ.Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է […]

Դպրոցներում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը.Հժ

«Վերջին տարիներին Հայաստանում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը։ Ընդ որում, դա վերաբերում Է թե՛ պետական և թե ոչ պետական դպրոցներին։ Ու եթե սկզբում ուսուցիչների թիվը համեմատաբար «զգուշորեն» Էր նվազում, հետագայում տեմպերն արագացել են։ Այսպես, օրինակ, 2011-2012– ուսումնական տարում Հայաստանում գործող պետական դպրոցներում աշխատել Է 40 հազար 715 ուսուցիչ, 2012-2013 ուսումնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված