15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետության երեք հիմնասյուների խորհուրդը. Էդուարդ Շարմազանովը սահմանային գյուղերում էր/վիդեո/

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակությունը օգոստոսի 24-ին այցելեց Տավուշի մարզի Պառավաքար, Նորաշեն և Չորաթան համայնքներ: Պատգամավորները եղան նաև հենակետային դիրքերում, ծանոթացան տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ միասին քննարկեցին մի շարք կարևոր հարցեր:

ԱԺ փոխնախագահը անմիջական և մարդկային շփումներ ունեցավ սահմանապահ գյուղերի բնակիչների հետ: Սահմանապահ գյուղերում անգամ կատակեցին:

«Մի քիչ խոսենք, որ հետո ասենք ում հետ ենք տալիս-առնում»,-ասաց հայրը որդուն:

«Ես էլ Ձեր նման գյուղացի տղա եմ, Ձեր դարդ ու ցավով»,-նկատեց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը արձանագրեց բոլորին հուզող հարցերը և խոստացավ հնարավորինս աջակցել դրանց իրագործման համար:

«Եկել ենք, որ հաղորդակից լինենք սահմանամերձ համայնքների խնդիրներին, որ ԱԺ առաջիկա նիստում փորձենք բարձրացնել դրանք: Ամենակարևոր հանգամանքը այն է, որ ժողովուրդը խաղողագործությամբ զբաղվելու և մթերելու խնդիր չունի:Երկրորդը կրթության խնդիրն է: Ես գտնում եմ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ համայնքների կրթական օջախներին: Հայրենիքը սկսում է սահմանից: Մեր պետությունը և ժողովուրդը ունեն երեք հիմնասյուներ` դա մեր առաքելական, քրիստոնեական կրոնն է և մեր խաչը, երկրորդը` մեսրոպյան գիրն ու գրականությունը, որը եր կրթությունն ու գիտություն է և երրոչրդը դա մեր սուրն է, այսինքն մեր անվտանգությունն է: Եթե մենք կարողանանք սահմանային շրջաններում ամրապնդել առաքելական խաչի, հայոց գրչի և հայոց սրի միասնությունը ուրեմն մենք անպարտելի ենք», հանդիպումների ավարտին ասաց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ պատգամավորական պատվիրակության կազմում էին ՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ