15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի զայրույթի իրական պատճառը.Ժողովուրդ

«ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար։ «Եվ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ–որ մեկը պետք Է պատասխան տա՞, թե՞ ոչ։ Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում» ,-ասել էր ՀՀ վարչապետը։

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իրականում այս զայրույթը առավել խորը արմատներ ունի։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ղեկավարին զեկուցվել է՝ սպասվում է, որ 2016 թվականի ավարտին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ մի շարք վճիռներ է հրապարակելու, և այդ հեռանկարն արդեն իսկ մտահոգել է ՀՀ կառավարությանը, քանի որ առանց այդ էլ պետբյուջեում գումար չի մնացել։ Որտեղի՞ց տան»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ