14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:

«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ և պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային օդուժի օդաչուները կյուրացնեն մարտավարական մանյովրներ՝ լեռնային-ժայռոտ տեղանքում պարզ և բարդ ուղղաթիռավարման տարրերի կատարմամբ:

«Մի-24Պ հարվածային ուղղաթիռների և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուների եւ մեխանիկների թռիչքները տեղի են ունենում բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ