29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա.Հայկական ժամանակ

«Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։

Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել Է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել Է 6 տոմս, որոնց համար վճարել Է 4 մլն 45 հազար դրամ։ Ավելին՝ Նալբանդյանի Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն– Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել Է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 Էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ 1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ