05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, նա էլ կորոշի՝ ինչ փոխզիջման պետք է գնա. Շարմազանով (վիդեո)

«Մեկ անգամ չէ, որ ԼՂՀ հակամարատության բանակցային գործընթացի վերաբերյալ մենք մեր կարծքին ասել ենք ու այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի ու ադրբեջանական կողմի մոտ»,-այսօր ԱԺ-ում   լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: «Կարևորը պատճառների վերացումն է, ոչ թե հետևանքն, […]

«Մարտի մեկի» գործն իմ առաջնահերթություններից է. Գլխավոր դատախազի թեկնածու

ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հիմնական ելույթից հետո սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ աղմկոտ գործերի չբացահայտումը՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, ստեղծում է մթնոլորտ, որը սպանում է քաղաքացու հույսը, հավատը: «Նախորդը խոստումներ տվեց, նույնիսկ տղամարդու, որից հետո ծնողների հետ հանդիպեցինք դատախազությունում, բայց գնաց՝ ինքն էլ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով: […]

Կպահանջի՞ նոր պորտֆելներ ՀՅԴ-ը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար Հովիկ Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա նշեց, որ իրենք շարունակելու են իրականացնել այն ծրագրերը, որոնք խոստացել են համաձայնագրով: Ինչ վերաբերում է լուրերին, թե Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հնարավոր է նշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ապա Ա. Վարդանյանը […]

Հիմա նայեք առաջ ու հաջողություն մաղթեք հաջորդ կառավարությանը. Է. Շարմազանով

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նրա անձնական որոշումն էր: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անհրաժեշտություն չէր արդյոք, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է՝ անձնական որոշումը անհրաժեշտությամբ չէ՞ պայմանավորված: Դուք Հովիկ Աբրահամյանի ելույթից հասկացաք, որ դա անձնական կապրի՞զ էր, ոչ, սա պետության համար […]

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզորը չէր կարող ինքնասպան լինել

Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին կախված հայտնաբերված կալանավոր, 21-ամյա Անզոր Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության: Այս մասին տեղեկաcնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Ըստ ՀՔԱՎ տարածած հաղորդագրության՝ փորձագետը նշել է նաեւ, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. […]

Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից. Վ. Բաղդասարյան

ՀՀԿ-ը չի քննարկել ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ Սեյրան Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարն է: Խոսելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ նա նախ շնորհավորեց և տեղեկացրեց, թե դեռ նոր […]

Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան, օգնել ա պետք. Ս. Սարոյան

«Շատ լավ եմ վերաբերում նրան, շատ բարձր, Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան, օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերում, որ չթողեք` ամեն մեկը ամբախ-զամբախ ինչ ասես, խոսա, ցեխ շպրտի նրա վրա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը : «Սաղս պետք ա պադերշկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք […]

Գլխավոր դատախազի թեկնածուի խոստումներն ու ծրագրերը

Հանրապետությունում ընթացող հասարակական, սոցիալական ու քաղաքական խնդիրներից չի կարող անմասն մնալ իրավական համակարգը և դատախազությունը: Այսօր Ազգային ժողովում իր հիմնական զեկույցում ասաց Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը. <<Այս գործընթացներն, որոնք առանձնահատուկ թափ ստացան նախորդ տարվա սահմանադրական փոփոխություններով, պահանջում են նորովի վերաբերմունք դրսևորել իրավական ոլորոտում ընդհանրապես և դատախազություն, մասնավորապես գործունեության կազմակերպման հարցում, ինչը նշանակում է, որ […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,89 տոկոսով՝ հասնելով 45,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,68 տոկոսով՝ հասնելով 47,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված