05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Հաջորդը լինելու է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»

«Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավումը, այլ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»,-այսօր ԱԺ նիստին հարցի իրավունքով հանդես գալով՝ ասաց  Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նախ պահանջեց, որ երեք հարցերի շուրջ ԱԺ-ը հատուկ նիստ հրավիրի, որոնք կվերաբերեն «հայրենիքի 800 հա բռնավազաթմանը, հուլիսյան դեպքերին ոստիկանության վայրագություններին քաղաքացիների նկատմամբ և քաղաքական հայացքների համար բանտախցերում պահվող քաղաքացիների համար»: […]

Թուրքիայի պաշտպանությունը կայանում է հենց հարձակման մեջ. թուրքագետ/վիդեո/

«Առաջին դեպքը չի, երբ Թուրքական կողմը ներխուժում է Սիրիա առանց ինչ-որ կողմի թույլտվության: Վերջին շրջանում շատ են եղել դեպքեր, երբ Թուրքական բանակը ներխուժում է Սիրիա և սա կախված է գեոպոլիտիկ նոր իրողությունների հետ, այսինքն կատարվում է աշխարհի նոր վերաբաժանում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի թուրքագետ Կարեն Սիրունյանը : Թուրքագետը նկատում […]

Մինչեւ 2017-ի ապրիլ

«Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը կձգվի մինչև 2017 թվականի   ապրիլ ամիսը, ինչից հետո նրան կփոխարինի ներկայիս նախագահը», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Կարապետյանը շեշտեց՝ նորանշանակ վարչապետն իր գործունեությամբ կարող է  ներդրումներ բերել Հայաստան: «Ինձ դուր են գալիս Կարապետյանի ունեցած կապերը, և այդ առումով նա կարող է կապիտալ […]

Մահացել է

Կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը: ՀՀ մշակույթի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը: Զարուհի Խանջյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի և ջութակահար, մշակույթի գործիչ Հակոբ Խանջյանի թոռնուհի, Հայաստանի պետական […]

Ապօրինություն է տեղի ունենում ԱԺ պատգամավորի նկատմամբ. Ն. Փաշինյան

«Արդեն երկար ժամանակ արձանագրվում է մի փաստ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնավորապես քրեակատարողական վարչությունը, խախտում է ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, և ԱԺ պատգամավորներին թույլ չի տալիս տեսակցել կալանավորված մի շարք անձանց: Այն քաղաքական հայտնի ենթատեքստ ունի, խոսքը «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անձանց մասին է»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ պատգամավոր […]

«Ուրեմս, Ջեյմս Փոնթ չլինի, ով ուզում ա լինի »

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր, ասաց. «Ուրեմս, Ջեյմս Փոնթ չլինի, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող […]

<< Ով չգնա... ով էլ չգա...>> (վիդեո)

Ազգային ժողովի նիստին ՀՅԴ-ական պատգամավորներին այսօր ուղեկցում էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Լրագրողներիի դիտարկմանը, թե հենց այսպես էլ՝ ընկերովի, կգնան առաջին գիծ, Ա. Մովսիսյանն արձագանքեց. <<Կասկածող չլինի: Ով էլ չգա…>>: Լրագրող Գագիկ Շամշյանն էլ կատակեց, թե ով չգա, դեպուտատ է: Դիտեք տեսանյութը:

Սա գյուղացու թալան է. Հրաչ Բերբերյան /վիդեո/

«Հայ գյուղացին այսօր լուրջ և բազմաթիվ խնդիրներ ունի: Նախ  նրանք փաստացի մենակ են մնացել ցորեն գնողների հետ: Դա շատ դաժան բան է, քանի որ խուսափում են գյուղացուց ցորեն գնել: Հաջորդիվ կաթի խնդիրն է, երբ մտնում են գյուղ և շատ էժան գնում կաթը: Որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում գյուղացու չարչարանքի հաշվին: Սա գյուղացու և ազգաբնակչության […]

Ազգային ժողովի նիստը մեկնարկեց 20 պատգամավորների բացակայությամբ (վիդեո)

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման աշնանային նստաշրջանը: Այն մեկնարկեց 20 պատգամավորների բացակայությամբ: Ինչպես միշտ նստաշրջանի սկզբում հնչեց ՀՀ օրհներգը: Սպասվում է, որ այս նիստի ընթացքում կքննարկվեն Գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության, կառավարության ծրագրերը, Հարկային օրենսգիրքը և այլն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված