22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ուրեմս, Ջեյմս Փոնթ չլինի, ով ուզում ա լինի »

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր, ասաց. «Ուրեմս, Ջեյմս Փոնթ չլինի, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող խոսա»:

Նա նշեց նաև, որ եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, նոր հնարավոր կլինի խոսել այդ մասին: «Ոչ մի գրող էլ չենք տա դրանց արևին»: Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը, օրինակ՝ Ֆրանսիան, ՌԴ-ն և այլ, կողմ են խնդրի կարգավորման այդ տարբերակին, Սարոյանն արձագանքեց. «Ասենք հա խոսում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա, հա թող խոսան, որ խոսացին ի՞նչ ա փոխվում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ