15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաջորդը լինելու է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»

«Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավումը, այլ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»,-այսօր ԱԺ նիստին հարցի իրավունքով հանդես գալով՝ ասաց  Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նախ պահանջեց, որ երեք հարցերի շուրջ ԱԺ-ը հատուկ նիստ հրավիրի, որոնք կվերաբերեն «հայրենիքի 800 հա բռնավազաթմանը, հուլիսյան դեպքերին ոստիկանության վայրագություններին քաղաքացիների նկատմամբ և քաղաքական հայացքների համար բանտախցերում պահվող քաղաքացիների համար»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրա բարձրացված հարցերը որակեց որպես ընդդիմադիր գործչի խոսք և անհրաժեշտություն չտեսավ հրատապ նիստ հրավիրել:

Փոստանջյանը մտքերի փոխանակման ժամին արդեն նշեց, թե հարցերը լրջագույն են, և եթե ՀՀ ԱԺ-ը չի անդրադառնում, նշանակում է՝ չի գործում: «Փաստորեն, հրաժարվում եք քաղաքական քննարկումներ անցկացնելուց: Ակնկալիքներ չունեի էլ, բայց խորհրադարանը պետք է լուծարվի, լուծարեն Բաղրամայան 26-ը, այս բոլոր մարդկանց մեղադրայլի աթոռին նստեցնել, ինչ յուրացրել եք, ձեզանից հետ վերադարձնել: Եթե դուք չեք կարողանում լուծում տալ, դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծում տալ, հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավումը, այլ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»,-ասաց նա:

«Իհարկե կարծում եմ՝ ձեր խնդիրն է, ինչ ասեք, բայց իմացեք, որ ես որևէ բանից չեմ հրաժարվում, ընդամենն ասում եմ այն ճշմարտությունը, որը իրեղեն է, եթե առաձին քննարկենք, կտեսնեք, որ քայլերը ընդդիմադիր են»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ