20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Մի քանի օր առաջ մահացած 44 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 44-ամյա Մակիչ Խաչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որը տրվել է տեղում, նա մահացել է մի քանի օր առաջ:

Հայաստանի շահը պահանջում է միասնություն եւ համերաշխություն. Շարմազանով /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին   Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հուսադրող է նաեւ այն պատճառով, որ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Ընտրական օրենսգրքի շուրջ: Հնարավոր է՝ ապագա պատմաբանները 2016 թվականի քաղաքական աշունն անվանեն բարեփոխումների աշուն: Դեռեւս փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթում ազդարարվեց մեր […]

Ոչ մի պետություն նման աշխատանք չի իրականացնում՝ որևէ թիզ հող հանձնելու նպատակով. Գ. Մելիքյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ վերջին շաբաթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորի խմբի այցին Տավուշի մարզ: <<Հանդիպեցինք դիրքապահ զինվորների, սպաների հետ, փորձեցինք ոգևորել, բայց պետք է նշեմ, որ ավելի շատ ոգևորվեցինք կատարված լայնածավալ աշխատանքից, որ իրականացվում է մեր բանակի ու մեր ողջ ժողովրդի կողմից՝ սահմանապահ ողջ ժողովրդի մասնակցությամբ>>,-ասաց պատգամավորը: […]

Այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ. Ռուզան Մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 13-ի ելույթը հայտարարությունների ժամին «25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո: Անկախության 25 տարիների ընթացքում մենք հստակ կարող ենք արձանագրել ձեռքբերումներ բոլոր ոլորտներում: Զուգահեռներ տանելով մեր այսօրվա և 90-ական թվականների Հայաստանի միջև՝ ակնհայտ է մեր կարողությունների և հնարավորությունների  հսկայական տարբերությունը: Մեզ հաջողվել է ստեղծել հզոր բանակ, […]

Այսօր ԱԺ-ում տեղի կունենա «4+4+4» ձեւաչափով քննարկում

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ ԱԺ նոր մասնաշենքի 314 սրահում տեղի կունենա «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է տեղում լինեն մինչեւ ժամը 18:15-ը:

Բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի խաղաղություն.իրանագետ /վիդեո/

«Վերջին շրջանում՝ հատկապես ռուս-ամերիկյան հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունից հետո, որը ուժի մեջ է մտնում այս օրերին,որոշակի տեղաշարժեր տեղի ունեցան միջազգային հարաբերություններում  և ռազմաքաղաքական նոր իրողություն ստեղծվեց Սիրիայի շուրջ»,-այսօր սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  իրանագետԿարեն Մկրտչյանը: Մկրտչյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը Թուրքիայի ռազմական գործողությունները դեպի Սիրիա կասեցնելու նշանակություն ունի, ավելին՝ այն զսպաշապիկի դեր […]

Զզվել եմ. Ուրիխանյանի պոռթկումը

<<Զզվել եմ>>,-այսպես այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթն սկսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը, փաստորեն, զզված էր նախընտրական խոստումներից, բուկլետներից, որ ամեն օր տալիս են գյումրեցիներին, և որոնք, ըստ նրա, սուտ են:  <<Գյումրիում տեղի է  ունենում մի մղձավանջ, մրցավազք են սկսել՝ ամենաընդդիմադիր կերպարի դափնեպսակը իրենց վախճանի տապանաքարին տեղադրելու համար>>,-ասաց Տ. Ուրիխանյանը: Նա նշեց, որ իր […]

Արթուր Դավթյանը՝ դատախազության ինքնուրույնության մասին

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքն աշխատելու է բացառապես օրենքով սահմանված կարգով: Ըստ նրա՝ այս պահին ինքը պարտավոր է Գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ ապահովել: Դիտարկմանը, որ Գլխավոր դատախազին նշանակում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և ժողովրդի մեջ չկա վստահություն, որ դատախազը կարող է ինքնուրույն […]

Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում

Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։ Այդ աշխատանքի շրջանակներում երկու Պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված