15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անհավատալին դառնում է հավատալի. ստորագրվեց ԸՕ-ի վերաբերյալ աննախադեպ փաստաթուղթ (վիդեո)

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմումը, ինչին հաջորդեց փաստաթղթի ստորագրումը:  Հիշեցենք, որ սա «4+4+4» ձևաչափ անունը ստացած աշխատանքային խմբի կողմից Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված երկրորդ համաձյանգիրն է: Նախորդը թեև անվանվեց պատմական, սակայն չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անհավատալին դառնում է իրականություն.  «Ստորագրում ենք մի փաստաթուղթ, որն այլևս ոչ մի երկրից կախված չէ: Այն, ինչ թվում էր անհավատալի, այն ինչ շատ վաղուցվանից քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն»,-հայտարեց նա՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներից: Նա նաև շեշտեց, որ նաև իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում:

« Բայց ուզում եմ շեշտել, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, դրա համար մենք դեռ պետք է երկար պայքարենք, բայց լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել մաքուր, ազատ ընտրություններ»,-ասաց նա: Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ կլինի միջազգային արձագանք: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե գուցե գործընթացը դեժավյուի տպավորություն թողնի, քանի որ նման խմբով համաձայանգիր ստորագրվել է, որը չեղարկվել է: «Այո, որևէ դրույթ չի կարող լինել համադրման, եթե չկա իսկապես կամք ազատ ընտրություններ անցակացնելու, բայց ինչ կա այս համաձանագրում, էապես նեղացնու է ընտրակեղծարարությունը»,-ասաց նա և նշեց, որ բնականաբար ԲՀԿ-ն ևս միանում է այս համաձայնագրին: ՕԵԿ խմբակցության Մհեր Շահգելդյանը ևս նշեց, որ կարևորում են սա՝ տեխնիկական մակարդակի բարձրացման համար:

Իսկ ՀՅԴական Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե մի բան շատ են ուզում, ստացվում է՝ կարևորելով համաձայնությունը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց այս փաստաթուղթը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին առաջարկների համար՝ նշելով, որ սա աննախադեպ երևույթ է հայաստանյան քաղաքականության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ