Վատ մարդկանց Մոսկվա չեն քաշի. հասարակական սպասումները` նոր վարչապետից (վիդեո)
Henaran.am-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանից, ով երեկ Նախագահի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ վարչապետ:
Henaran.am-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանից, ով երեկ Նախագահի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ վարչապետ:
Տարիներ առաջ առեղծվածային պայմաններում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Այս մասին ասաց փոխոստիկանապետի հայրը’ Պետրոս Մհերյանը: Հարցին ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. – Գործով լուրջ առաջընթաց է նկատվում: Բազմաթիվ բարձաստիճան անձինք են հարցաքննվել: Կոնկրետ անուններ դեռ թույլ չեն տալիս, որ բացահայտեմ: Բայց հստակ կարող եմ ասել, որ […]
Հնարավոր է՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը շուտով վերադառնա մեծ քաղաքականություն: Այս մասին վերջինս ասաց Henaran.am-ի հետ զրույցում: «Քաղաքականությունը ժողովուրդն է: Եթե ժողովրդին ինչ-որ բան ունես ասելու ու կարող ես օգտակար լինել, ապա դա անպայման պետք է անել», – ասաց Տիգրան Կարապետյանը: Նա նշեց՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, շարունակում է օգնել մարդկանց: Շատերն իրեն […]
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ իր եզրակացությամբ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը եւ մերժել իրենց դիմումը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Ես նամակ եմ ստացել Կոռուպցիային հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինից, որի հիմքով քրեական գործ է հարուցվել Ավակովի նկատմամբ։ Բոլորը հավասար են»,- հայտարարել է նա։ Դատախազը չի ճշտել, թե ինչ հոդվածով Է այն հարուցվել, իսկ հաղորդավարը դրա […]
Տեւական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու: Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել: Համաներում հնարավոր է լինի մինչեւ տարեվերջ, բայց ոչ այս ամիս: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի նախագահ, երկրի նախագահ, նախագահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հովիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարականից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում: Վստահաբար, […]
ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին: Կարեն Կարապետյանը ժամանակին, երբ «Հայոուսգազարդ» ընկերության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քոչարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քոչարյանի […]
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ի սկզբանե Սերժ Սարգսյանը ցանկացել է վարչապետ նշանակել իր աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Եվ իզուր չէ, որ շաբաթներ առաջ մամուլում հրապարակում եղավ, թե հենց նա կնշանակվի վարչապետ: Մեր տեղեկություններով, սակայն, այդ նշանակման հետ համաձայն չի եղել Ռուսաստանը, եւ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները կանգ են առել Կարեն Կարապետյանի թեկնածության վրա: Հիմա […]
























