15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում վրա է հույսը դնում Սերժ Սարգսյանը. Հրապարակ

ՀՀԿ նախընտրա­կան շտաբի պետ, խորհրդարանի նա­խագահ, երկրի նախագահ, նախա­գահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հո­վիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարա­կանից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում:

Վստահաբար, կան նաեւ ներքին պայմանավորվածություններ, որոնց մասին մեզ չեն ասում ու չեն էլ ասի, բայց ուշադիր հետեւելու դեպքում կարելի է բավականին հետաքրքիր շարժումներ նկատել, որոնք, աներկբայորեն, հետեւանք են վարչապետի փոփոխության: Այս առումով բավականին հետաքրքրական է Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու (կամ նրան համոզելով վերադարձնելու) մասին շշուկը: Այն, որ «խորթային» ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գրկաբաց է սպասում նրան, այլ կարծիք լինել չի կարող, բայց հարցն այստեղ ԲՀԿ-ի սպսուը չէ, այլ այն, թե ինչպես կարձագանքի դրան նախագահ Սարգսյանը, որին վերջապես հաջողվել է թուլացնել իր իրավահաջորդ նկատվող Աբրահամյանին, որը, եթե հաջողաց­ներ պահպանել վարչապետի պաշ­տոնը նաեւ 2017 թվականի խորհր­դարանական ընտրություններից հե­տո, ՀՀԿ-ի համար ամուր կաղին էր դառնալու` անկախության առումով:

Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամ­յանը վարչապետ նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հեռանալու եւ պայքարը դադարեցնելու գնով: Նույն կարծիքի կողմնակիցներն այսօր պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ, եւ դա այն գինն է, որ ար­դեն Սերժ Սարգսյանը կվճարի Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու համար: Կապ տեսնելը դժվար չէ, իհարկե, բայց անհասկանալի է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի տեղն զբաղեցնում մի մարդ, որը ոչ Հովիկ Աբրահամյանի եւ ոչ էլ, մանավանդ, Գագիկ Ծառուկյանի շանսերն ունի ՀՀԿ-ի համար նույնքան «փառա­հեղ» հաղթանակներ ապահովելու գործում: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Կարեն Կարապետյանի բարե­կամական կապը ՀՀ երկրորդ նա­խագահի տիկնոջ հետ, ապա Սերժ Սարգսյանի քաղաքական ապագան ավելի կարող է մթագնել ու հարց առաջանալ’ ում վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը, միթե կայծակնա­յին բարեփոխումների եւ որպես այդ բարեփոխումների արդյունք’ ժողովրդի քվեի:

Կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանը կրակի հետ է խաղում, բայց եկեք չմոռանանք, որ նա ուղղակի հանճարեղ է խաղում շախմատ, երբ մանավանդ միայնակ է խաղում միաժամանակ երկու գույնի ֆիգուրներով: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ապագա կառավարությունը կոմպլեկտավորվելու է Կարեն Կա­րապետյանի կադրերով, ապա չարա­չար սխալվում է: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին հեռացնելով, հրաշալի հնարավորություն ստա­ցավ ձերբազատվելու այն ամենից, ինչը կարող էր դույզն-ինչ վտանգել հեռացող նախագահի քաղաքական ապագան եւ քաղաքականության վրա վճռական ազդեցություն ունե­նալու նրա հնարավորությունը: Իսկ ամենահետաաքրքիրն էլ այն է, որ այդ հարցում նրան ակամա օգնելու է մի մարդ, որն ավելի շատ իր նախորդի եւ «հակառակորդի» ճամբարի ներ­կայացուցիչ է նկատվում, քան ՀՀԿ ջատագով:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ