Քաջատեղյակ է

«Դեռ վաղ է ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն նորանշանակ վարչապետի գալուստից հետո: Կձևավորվի Կառավարության նոր կազմը, կհասկանանք ՝ ինչ ծրագիր ունի Կառավարությունը ու ինչ խնդիրներ է դնում իր առջև», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա շեշտեց՝ Կ. Կարապետյանը իր մեջ ուժ է գտել, որ ստանձնել է այդ պատասխանատու գործը:
«Ես կարծում եմ՝ նա այդ ոլորրտից քաջատեղյակ է, ու առաջիկայում կկարողաանք դրական փոփոխություններ տեսնել», – ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ պատգամավոր Վահան Բաբայանը շեշտեց՝ Հովիկ Աբրահամյանը կարողացել էր պահպանել զարգացման տեմպերը, որոնք կային նախկինում, իսկ Կարեն Կարապետյանը դժվար թե կարողանա ինչ-որ առանձնահատուկ բան փոխել, քանի որ նր ա պաշտոնավարման ժամկետը կարճ է լինելու: