28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա գյուղացու թալան է. Հրաչ Բերբերյան /վիդեո/

«Հայ գյուղացին այսօր լուրջ և բազմաթիվ խնդիրներ ունի: Նախ  նրանք փաստացի մենակ են մնացել ցորեն գնողների հետ: Դա շատ դաժան բան է, քանի որ խուսափում են գյուղացուց ցորեն գնել: Հաջորդիվ կաթի խնդիրն է, երբ մտնում են գյուղ և շատ էժան գնում կաթը: Որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում գյուղացու չարչարանքի հաշվին: Սա գյուղացու և ազգաբնակչության թալան է»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանը նշում է, որ այս խնդիրը պետք է լուծի պետությունը, մինչդեռ լուծման համար որևէ քայլեր չեն արվում:

«Վարդենիսում 90 դրամով 1 կգ ցորեն են ձեռք բերում, բայց 1 կգ հացը 460 դրամով են վաճառում: 300 տոկոս շահույթով են աշխատում և Գյուղատնտեսության նախարարությունը որևէ հարց չի լուծում, մրցակցային հանձնաժողովը մատը մատին չի տալիս»,-նշում է Բերբերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ