28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ապօրինություն է տեղի ունենում ԱԺ պատգամավորի նկատմամբ. Ն. Փաշինյան

«Արդեն երկար ժամանակ արձանագրվում է մի փաստ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնավորապես քրեակատարողական վարչությունը, խախտում է ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, և ԱԺ պատգամավորներին թույլ չի տալիս տեսակցել կալանավորված մի շարք անձանց: Այն քաղաքական հայտնի ենթատեքստ ունի, խոսքը «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անձանց մասին է»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով ներկայացնում էր նիստի օրակարգը:

«Օրենքը հստակ սահմանում է դրույթը, բայց արդեն որերորդ անգամ, երբ առնչվում ենք քաղաքական ենթատեքստերով գործերի հետ, այս ապօրինությունն է տեղի ունենում ԱԺ պատգամավորի նկատմամբ: Ուզում եմ ընդգծել, որ ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը օրենքով երաշխավորված ՁՊՎ՝ պատգամավորի մուտքի ու ելքի իրավունքն ուղղակիորեն խոչընդոտել է, և ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լինի ԱԺ-ի ու ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով համապատասխան պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարությւոնից ու ԱԱԾ-ից:

«Առիթներ կլինեն, իհարկե, այդ պարզաբանումներն ինքս էլ կպահանջեմ համապատասխան պաշտոնյաներից»,-ասաց Փաշինյանը: «Կարծում եմ՝ դուք կարող եք ավելի հանգամանալից ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել, որևէ բան չեմ տեսնում, որ կարող ենք միջամտել՝ խնդրի լուծման համար: Դուք ներկայացրեք՝ ում եք դիտել, ես կտեղեկանամ, պատասխանը կասեմ ձեզ»»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ