28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, նա էլ կորոշի՝ ինչ փոխզիջման պետք է գնա. Շարմազանով (վիդեո)

«Մեկ անգամ չէ, որ ԼՂՀ հակամարատության բանակցային գործընթացի վերաբերյալ մենք մեր կարծքին ասել ենք ու այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի ու ադրբեջանական կողմի մոտ»,-այսօր ԱԺ-ում   լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու:

«Կարևորը պատճառների վերացումն է, ոչ թե հետևանքն, իսկ պատճառները նրա հետ են կապված, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ինչ վերաբերում է տարածքներին , նշենք, որ տարածքերից պետք չէ խոսել, քանի որ մեկ անգամ ես իրենց տարածքների տեղը ցույց եմ տվել՝ Մարտունաշեն, Գետաշեն, եթե օկուպացված տարածք են փնտրում, թող այնտեղ փնտրեն»,- ասաց նա:

Ըստ նրա` երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, այն ժամանակ նրանց իշխանությունը կորոշի, թե ինչ փոխզիջման պետք է գնա, քանի որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: «Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի պայքար է: Արցախը պետք է լինի անկախ պետություն, նրա ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ինքնորոշման իրավունքը»,- եզրափակեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ xnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ