04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան, օգնել ա պետք. Ս. Սարոյան

«Շատ լավ եմ վերաբերում նրան, շատ բարձր, Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան, օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերում, որ չթողեք` ամեն մեկը ամբախ-զամբախ ինչ ասես, խոսա, ցեխ շպրտի նրա վրա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը : «Սաղս պետք ա պադերշկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք էր, ժամանակ էր, գործ էր, էն ժամանակ գնաց, էկավ էլի, ինքը Հայաստանի հետ միշտ էլ կապը պահել ա, այնպես ա, որ Կարեն Կարապետյանը Հայաստանից երբեք չի գնացել»,- հավելեց Ս. Սարոյանը:

Դիտարկմանը, թե Կարեն Կարպետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո հայտարարեց, որ այլևս չի վերադառնալու քաղաքականություն, Սարոյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը երբեք չի ասել, որ չի վերադառնալու քաղաքականություն, հենա, էն օրն էլ տելեվիզրով վերջին հարցազրույցը ցույց տվեցին, տենց բան ինքը չի ասել, ինքը ասեց, որ ես տեղ էլ չեմ գնում, ես իմ ժողովրդի հետ եմ, ժողովրդի կողքին եմ»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ