28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գլխավոր դատախազի թեկնածուի խոստումներն ու ծրագրերը

Հանրապետությունում ընթացող հասարակական, սոցիալական ու քաղաքական խնդիրներից չի կարող անմասն մնալ իրավական համակարգը և դատախազությունը: Այսօր Ազգային ժողովում իր հիմնական զեկույցում ասաց Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը. <<Այս գործընթացներն, որոնք առանձնահատուկ թափ ստացան նախորդ տարվա սահմանադրական փոփոխություններով, պահանջում են նորովի վերաբերմունք դրսևորել իրավական ոլորոտում ընդհանրապես և դատախազություն, մասնավորապես գործունեության կազմակերպման հարցում, ինչը նշանակում է, որ նոր սահմանադրությունն ավելի երաշխավորել է դատախազության ինքնուրույնությունն ու անկախությունը՝ չներառելով այն իշխանության ավանսդական ճյուղերի մեջ>>,-ասաց նա:

Դատախազի թեկնածուն ասաց, որ դատախազությունը մնում է մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հիմնարարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման երաշխիքը: Նա ասաց, որ առանց դրա ոչ մի պետություն չի կարող ամուր հիմք ունենալ, իսկ հասարակության շերտերը կարող են իրենց պաշտպանված զգալ, երբ իրավական համակարգի աշխատակիցների հետ շփումներում կզգան, որ այդ մարմինների կողմից պահպանվում են օրենքի հանդեպ հավասարության սկզբունքները: Նա շեշտեց, որ այս ոլորտում բավական աշխատանք ու փոփոպխություններ են կատարվել, սակայն հասարակության ու պետության զարգացմանը զուգընթաց անընդհատ անելիք կա:

Ներկայացնելով իր ապագա քայլերը՝ նա կարևորեց թիմային աշխատանքը, որը, ըստ Դավթյանի, անհրաժեշտ է միասնական մոտեցումների ձևավորմանն ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների ներգրավմամբ ապահովել; Նա կարևորեց նաև դատախազության կոլեգիալ մարմնի աշխատանքը, որտեղ պիտի քննարկվեն դատախազության հետ կապված բոլոր խնդիրները, առաջարկները, արձանագրված հաջողությունները և այլն:  <<Դատախաղության կոլեգիան կարևոր հարթակ է դատախազության առջև ծառացող խնդիրները բարձրացնելու, լուծման տարբերակները քննարկելու համար: Առանցքային նշանակություն կունենա նաև գիտամեթոդական խորհուրդը>>,-շեշտեց նա՝ հավելելով, որ այդ մարմնում կարող են լինել փորձ ունեցող ներկա և նախկին դատախազները:

Դավթյանն ասաց, որ ուշադրություն պետք է դարձվի նաև հանրային վստահության բարձրացմանը, ինչի համար կոնկրետ  քայլեր են ձեռնարկվելու: <<Քայլերից մեկը կլինի հանրությանը հետաքրքրող կոնկրետ գործերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը ու կառույցի միջազգային վարկը բարձրացնելը>>:

Դատախազի թեկնածուն ընդգծեց, որ վերջին տարիներին դատախազական համակարգի մեծ մասը փոխվել է, նվազել է բուհերի նորավարտ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին աշխատանքի ընդունումը, ինքը սա կարևոր է համարում ու այս խնդիրը լուծելու համար  իրականացվելու են որոշակի միջացառումներ: Ակտիվացվելու են նմանատիպ բուհերի հետ կապերը, բուհերի հետ համատեղ միջոցառումներ են մշակվելու ու իրականացվելու:

Ուշադրության կենտրոնում է լինելու նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որը նա համարում է ամուր պետության հիմքերը խարխլող չարիք: Այն առաջացնում է անվստահություն հասարակության մեջ պետական ու իրավական մարմինների նկատմամբ: Արթուր Դավթյանը հավաստիացրեց, որ կոռուպցիոն բոլոր դեպքերի հիման վրա հարուցվելու են քրեական գործեր, բացահայտվելու է  պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կապը բոլոր այդպիսի դեպքերի հետ:

Դատախազղությունն ունի բավարար լիազորություն կոռուպցիայի դեմ պայքարը տեղափոխել ուրիշ հարթության վրա՝ ըստ նրա:

Վերջում Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց խմբակցություններին հանդիպումների համար ու  ասաց, որ նրանց ներկայացրած առաջարկները շատ կարևոր են եղել ու կլինեն նրա ուշադրության կենտրոնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ