Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը

Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը: Գործակալությունը […]