Ալկոհոլ եւ վիագրա. Քլոե Քարդաշյանի ամուսինը մահացել է /ֆոտո/

Համացանցում լուրեր են տարածվել, որ մահացել է Քլոե Քարդաշյանի ամուսինը` հայտնի բասկետբոլիստ Լամար Օդոմը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Օդոմը տեղափոխվել է հիվանդանոց, նա կոմայի մեջ է: Նա վատացել էր գիշերային ակումբում, որտեղ հաճախ էր լինում եւ ալկոհոլ ու վիագրա էր օգտագործում:
Օդոմի` հիվանդանոց հայտնվելուց անմիջապես հետո հիվանդանոց էին շտապել Քլոե եւ Քիմ Քարդաշյանները` իրենց մոր հետ: Այսօր, սակայն, «Քլիվլենդ» էիմի բասկեդբոլիստ Ջեյ Ար Սմիթը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ Օդոմը մահացել է, գրում է ntv.ru-ն:
Հարկ է նշել, որ 4 տարվա ամուսնությունից հետո Օդոմն ու Քլոեն որոշել էին բաժանվել, սակայն վերջին օրերին հաճախ էր խոսվում այն մասին, որ զույգը փոշմանել է եւ չի ամուսնալուծվի: