Ընդդիմության միասնական շտաբի հայտարարությունը

Համացանցում տեղակայվել է տեսահոլովակ (https://www.youtube.com/watch?v=vhYP0noKgqo), որտեղ որպես Ուկրաինայում բնակվող և ազգությամբ հայ ներկայացող ոմն Ֆիլիպ Վարդանի Էկոզյանց կամ Ֆիլիպ Վարդան Մելիքսեդեկ, հանդես գալով իր և ենթադրյալ համախոհների անունից (խոսում է որպես որոշակի «մենք»-ի ներկայացուցիչ) ակնհայտորեն անուղղակի սպառնալիքներ է ուղղում Հայաստանի Հանրապետության ընդդիմության հասցեին: Մասնավորապես՝ տեսահոլովակում հանդես եկող վերոհիշյալ անձնավորությունը, չլինելով ՀՀ քաղաքացի և չբնակվելով ՀՀ-ում՝ իրեն դիրքավորում է որպես ՀՀ-ում […]