16-ամյա երիտասարդը խոստովանել է, որ սպանել է ևս 1 հոգու

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն.Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Գոհար […]