05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Մահացել է Արծվիկ Մինասյանի մայրը

Մահացել է Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մայրը՝ Լուսիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հյասատանի գերագույն մարմնի գրասենյակից: Լուսիկ Մինասյանը  88  տարեկան էր: Տիկին Լուսիկի հոգեհանգիստը վաղն է` չորեքշաբթի՝ ժամը 17-ին, Արմավիրի մարզի Շենիկ  գյուղում։ Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13-ին, նույն գյուղում: Henaran.am-ի ամբողջ խմբագրակազմը ցավակցում է Մինասյանների ընտանիքին:

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին: Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից նոր մասնրամասներ են հայտնի

Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի. 1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.), 2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան, 3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.), 4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.), 5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.), 6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.), 7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. […]

Նախագահի հանձնարարականը` ուժի մեջ

Henaran.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձել է Վանաձորի քիմպրոմի խնդրին: Հիշեցնենք, քիմպրոմի աշխատակիցները մի քանի ամիս է՝ պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերն արդեն իսկ վճարված են, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի մնացածը: Անդրադառնալով նախագահի նստավայրի մոտ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը՝ տեղեկացրեց, որ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ, […]

Գագիկ Բեգլարյանը կմեկնի դեպքի վայր

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և  Հայաստանի […]

Մահացած ուղևորների անունները հայտնի են

Ժամը 16.20-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 7-ի ինքնությունը ճշտվել է. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վարուժ Ստեփանյան, 6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.), […]

Հանձնաժողով է ստեղծվել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2015 թվականի նոյոմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած  Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով` հետևյալ […]

Վարչապետը ցավակցել է

Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:  

Հաջողվել է փրկել նորածնի կյանքը. ՀՀ-ում բացառիկ վիրահատություն է արվել /ֆոտո/

Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին   նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները: Նորածին Մ. Մնեյանը  ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել  արհեստական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված