Օրվա Տողը

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 […]
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 10.06.2015թ. տարածել էր հաղորդագրություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ: Կրկին անգամ հայտնում ենք հետևյալը, որ ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից […]
Մոսկվայից Երեւան եկող վթարված ավտոբուսի վիրավոր ուղեւորներից մեկը Тульские новости»-ին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Նա պատմել է այն ամենը, ինչ հիշում է: «Ես չէի կարողանում ավտոբուսից դուրս գալ»,- ասել է տղամարդը: Մանրամասները` տեսանյութում
«Ասում են, թե ներիշխանական պայքարը տեղափոխվել է այլ դաշտ եւ հիմա առավելապես երիտասարդ սերնդի դեմ է: Ո՞ւմ համար է տեղ բացվում, աղբյուրները լռում են, սակայն «կոնկուրենտները» չեն մոռացել նաեւ Տիգրան Սարգյանին, ում դեմ պայքարում մշտապես ակտիվ են եղել, իսկ բուն «խաչակրաց արշավանքը» նրա դեմ կսկսվի փետրվարի 5-ից հետո, երբ նա կստանձնի ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը: Ասում […]
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել […]
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 25-ամյա Ալիկ Մ.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են): Ամբաստանյալ երիտասարդը ամուսնացած է, խնամքին դատավճռի կայացման պահին նորածին երեխա կա: Ալիկ Մ.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և համագյուղացի Սաշան Հենրիկ Ս.-ի միջոցով […]
«Շաբաթ օրն իշխանական էլիտայում նոր բարեկամություն է հիմնադրվել. «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր նշանադրությունը։ «Իմ փեսան լավ, կարգին տղա է»,- երեկ ասել է Գագիկ Խաչատրյանը մեր լրագրողին ի պատասխան՝ չնշելով, թե երբ է դստեր հարսանիքը: Մեր տեղեկություններով, փեսան «Դայանա» թանկարժեք մուշտակների խանութի տիրոջ որդին է»:
Հրապարակվել է Մոսկվայից Երեւան եկող վթարված ավտոբուսի վիրավոր ուղեւորների անունները։ Հիշեցնենք, որ այս գիշեր Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 36 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ։ Ահա վիրավորների ցանկը՝ Сафарян Карен – 1985 г.р. (черепно-мозговая, […]