Դատարանն արդարացրել է մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական գործողությունների դիմած երիտասարդներին. Ժամանակ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 25-ամյա Ալիկ Մ.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են):
Ամբաստանյալ երիտասարդը ամուսնացած է, խնամքին դատավճռի կայացման պահին նորածին երեխա կա:
Ալիկ Մ.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և համագյուղացի Սաշան Հենրիկ Ս.-ի միջոցով ծանոթացել են վերջինիս հետ պահակային տնակում ապրող Հայկուշի ու նրա անչափահաս՝ 2000 թվականին ծնված դստեր՝ Գալյայի հետ:
Ալիկն ու վերոհիշյալ Սաշան Հենրիկից իմացել են, որ նա ինտիմ կապի մեջ է գտնվում Հայկուշի հետ, ցանկացել են իրենք ևս նմանատիպ կապ հաստատել այդ կնոջ հետ:
Երիտասարդներն իրենց ցանկության մասին հայտնել են Հենրիկին, վերջինս դեմ չի եղել:
2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում Ալիկն ու Սաշան ուտելիք և խմիչք են գնել ու գնացել են Հայկուշի բնակատեղին, որտեղ տվյալ պահին եղել են Հենրիկը, Հայկուշը, վերջինիս ընկերուհին ու անչափահաս դուստր Գալյան:
Հաց ուտելուց հետո Հենրիկն ու ընկերուհին գնացել են:
Սաշան Հայկուշին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ստացել է նրա համաձայնությունը, նրա հետ պառկել է մուտքի մոտ դրված մահճակալին:
Այդ ընթացքում Ալիկը, ըստ մեղադրանքի, գրկել է անչափահաս՝ այն ժամանակ 12 տարեկան աղջկան ու նրա հետ պառկել է պատուհանի տակ դրված մահճակալին: Նա օգտվել է անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»: Մայրը չի միջամտել…
2014 թվականի մարտի 4-ին Ալիկի շահերի պաշտպանների միջնորդությամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, գրավի գումար է սահմանվել 700 հազար դրամը:
2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Գրիգորյանի միջնորդությունը և օրենքի էական խախտմամբ ձեռք բերված ու քրեական գործում տեղ գտած նյութերը ճանաչել է անթույլատրելի ապացույց:
Ալիկ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ինքը Գալյա Ա.-ի հետ ընդհանրապես սեռական հարաբերություն չի ունեցել: Մեկ խոստովանական ցուցմունքը տվել է հետաքննիչ կողմից իրեն խաբելու հետևանքով ու քննիչի թելադրանքով: Ընդ որում՝ տվյալ հետաքննիչը եղել է նրա դասընկերը…
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: