28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին` կտուգանեն

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ […]

Անհայտ անձը անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա

Ստամբուլի Սարըյեր թաղամասում քաղաքացին անկանոն կրակ է բացել ու 5 հոգու հրազենային վնասվածք հասցրել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի ` Սարըյերում վեճ է ծագել մոտոցիկլետի վարորդի  և տեղացիների միջև: Սարըյերցի մի քանի տղամարդ ծեծի են ենթարկել մոտոցիկլետիստին, ինչից հետո վերջինս զենք է բերել և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա ու փախուստի դիմել: […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի`  Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում անցկացված ընտրություններին

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթն անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվակայքը,  Էռնեսթը նշել է, որ իրենք անհամբեր սպասում են Թուրքիայի նոր կառավարության ձևավորմանը և գործունեւությանը, գրում է Ermenihaber.am-ը: Բացի դրանից, նա իր անհանգստությունն է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թերթերի, լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի […]

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2015

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ) հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթին կարող են ներկայացվել 2014 թվականի մայիսի 15-ից մինչև 2015թ. մայիսի 15-ը հրապարակված նյութերը: Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով ազգային փորձագետներից  և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Լավագույն լրագրողական մրցույթին մասնակցելու  համար լրագրողական […]

Հրապարակային հրավեր

Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, հրավիրում է առարկայական քննարկման: ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ: Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ […]

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր, Ս․Սարգսյանը 2013թ․ ապրիլի 9-ին երդում է տվել՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։ Ս.Սարգսյանը խախտել է իր տված խոստումը։ Նա պարտավոր էր դադարեցնել իր անդամությունը ՀՀԿ-ին, երբ 2014թ․ […]

Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված […]

Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացվել է լոնդոնյան միջազգային ցուցահանդեսին

2015 թ. նոյեմբերի 2-5-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ Լոնդոնում ներկայացնում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը «World Travel Market 2015 » ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը հաջորդում է ոլորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված