Եվրոն էժանանում է

ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, արտարժույթի փոխարժեքները կազմում են` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 475.50 Եվրո 520 ՌԴ Ռուբլի 7.54
ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, արտարժույթի փոխարժեքները կազմում են` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 475.50 Եվրո 520 ՌԴ Ռուբլի 7.54
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ռուսական անձնակազմով ինքնաթիռ է վթարվել, այս անգամ՝ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։ Վթարի է ենթարկվել բեռնատար Ан-12 ինքնաթիռը, ինչի արդյունքում 40 հոգի է մահացել, այդ թվում՝ ՌԴ-ից անձնակազմի 5 անդամները, հայտնում է LifeNews-ը։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։
ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, գրում է Ermenihaber.am-ը: Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված […]
Հոկտեմբերի 25-ին՝ հընթացս Ս. Պատարագի, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ կբերվի ԱՀԹ առաջնորդնիստ Ս. Սարգիս եկեղեցի՝ հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար: Ս. Պատարագի ընթացքում կկատարվի սրբոց բարեխոսության կարգ: Սրբապատկերն Արարատյան Հայրապետական թեմում կմնա մեկ ամիս: Տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից
Activision Blizzard-ը գնել է King Digital Entertainment ընկերությունը 5,9 միլիարդ դոլարով: Հիշեցնենք, որ King ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Candy Crush Saga խաղի հեղինակը, իսկ Activision Blizzard-ը` Call of Duty և նմանատիպ այլ հանրահայտ խաղերի հեղինակը: Այդ գործարքից հետո Activision Blizzard-ը դառնում է խաղային ցանցի հսկաներից մեկը՝ ամսական ավելի քան կես միլիարդ օգտատերերով:
LifeNews-ը բացառիկ կադրեր է հրապարակել ռուսական ինքնաթիռի վայրից, որոնք արվել են ողբերգությունից ընդամենը երկու ժամ անց։ Ամենուր զոհերի իրերն են։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը կործանվել էր, ինչի արդյունքում 224 հոգի էր մահացել։
«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն […]
Ռուսաստանն արձագանքել է խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տարած հաղթանակին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է թուրք ժողովրդի կամքը և կողմ է Անկարայի հետ համագործակցության ընդլայնմանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկու կողմի համար շահութաբեր համագործակցությունը: «Մենք ծրագրում ենք գործընկերային հարաբերություններն […]