23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի են վթարված ինքնաթիռի հայ զոհերի անունները

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Հրամանատար Գևորգ Թովմասյան Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան 2014 թ-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը: Այս մասին տեղեկանում  ենք ԱԳՆ լրատվական ծառայության Facebook-յան էջից:

Կաթվածահար մայրը 2 շաբաթ բնակարանում մնացել է որդու դիակի հետ /վիդեո/

Կազանում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Կաթվածահար մայրը երկու շաբաթ բնակարանում մնացել է մահացած որդու հետ։ Կինը վստահ է եղել, որ որդին քնած է եւ չի ցանկացել նրան արթնացնել։ Հարեւանները LifeNews-ին պատմել են, որ մի քանի օր առաջ մուտքում սարսափելի հոտ է տարածվել։ Երբ հասկացել են, որ կոնկրետ մի բնակարանից է հոտը գալիս, ոստիկանություն են […]

Շատ փորձառու վարորդ է․վթարված ավտոբուսի վարորդի հարազատներ /վիդեո/

Տուլայի  մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Թե կոնկրետ ինչն է եղել վթարի պատճառը, առայժմ պարզ չէ։ Լրատվամիջոցներում մի շարք վարկածներ քննարկվեցին՝ ավտոբուսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, վարորդը քնել է ղեկին եւ այլն։ Վարկած կար նաեւ, որ վթարի պատճառ կարող էր դառնալ վարորդի հեռախոսի զանգը, որը շեղել էր նրան։ Ներկայումս ավտոբուսը […]

Քննիչը քաղաքացուց պահանջել և ստացել է խոշոր չափի գումար

Քաղաքացի Անահիտ Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 2015 թվականի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Հետագայում իր ծանոթ, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի […]

Տրամադրություն չունեն

Այսօր լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և ծայրագույն պատրիարք Գարեգին Բ-ի գահակալման 16-րդ տարեդարձը, սակայն Մայր Աթոռում այս կապակցությամբ որևէ միջոցառում նախատեսված չէ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Մայր Աթոռը որևէ միջոցառում չի նախատեսել Կաթողիկոսի գահակալման 16-րդ տարեդարձի կապակցությամբ: Դա կապված է նաև Տուլայում տեղի […]

Տուլայում վիրավորված մի քանի ուղևորներ Հայաստան կտեղափոխվեն

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ  Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն  այցելել են  Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ,  հանդիպել վթարից տուժածներին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: […]

Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից։

Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաեւ ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ Ազգային ժողովի եւ ՀՀ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահականից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված