23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ փորձառու վարորդ է․վթարված ավտոբուսի վարորդի հարազատներ /վիդեո/

Տուլայի  մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Թե կոնկրետ ինչն է եղել վթարի պատճառը, առայժմ պարզ չէ։

Լրատվամիջոցներում մի շարք վարկածներ քննարկվեցին՝ ավտոբուսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, վարորդը քնել է ղեկին եւ այլն։ Վարկած կար նաեւ, որ վթարի պատճառ կարող էր դառնալ վարորդի հեռախոսի զանգը, որը շեղել էր նրան։

Ներկայումս ավտոբուսը տեխնիկական փորձաքննություն է անցնում։

Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի վայրի զննությունից պարզ է դառնում, որ ավտոբուսը մի քանի անգամ բախվել է արգելապատնեշին, սակայն ամեն ինչ կպարզի փորձաքննությունը։

Նշվում է, որ եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։

Ավտոբուսի ղեկին վթարի պահին եղել է 44-ամյա Գառնիկ Հարությունյանը։ Նա Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է։ Վարորդի հարազատները, սակայն, լրատվամիջոցներին հայտնել են, որ նա շատ փորձառու է, շատ վաղուց է մեքենայի ղեկին, ավտոբուս քշելու էլ մեծ փորձ ունի։ Նրանք կարծում են, որ վթարի պատճառը մեքենայի անսարքությունն էր։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ գիշերը Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր եւ երկու վարորդ է եղել։ Վթարի արդյունքում 8 հոգի է մահացել, կա 47 տուժած։

Տեսանյութը՝ News.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ