19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կաթվածահար մայրը 2 շաբաթ բնակարանում մնացել է որդու դիակի հետ /վիդեո/

Կազանում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Կաթվածահար մայրը երկու շաբաթ բնակարանում մնացել է մահացած որդու հետ։ Կինը վստահ է եղել, որ որդին քնած է եւ չի ցանկացել նրան արթնացնել։

Հարեւանները LifeNews-ին պատմել են, որ մի քանի օր առաջ մուտքում սարսափելի հոտ է տարածվել։ Երբ հասկացել են, որ կոնկրետ մի բնակարանից է հոտը գալիս, ոստիկանություն են կանչել։

Երբ ոստիկանները մտել են բնակարան, հայտնաբերել են 27-ամյա Ալեքսանդր Գավրիլովի դին, նրա մոտ սրտի կանգ է եղել։ Երիտասարդի հետ նույն բնակարանում եղել է նաեւ նրա մայրը, ով երկու շաբաթ ապրել է նույն բնակարանում որդու հետ, սակայն չի հասկացել, որ նա մահացել է։

Կինը վերջերս կաթված է ստացել եւ այժմ խնդիրներ ունի շարժվելու, խոսքի եւ հիշողության հետ։ Նա մեկ տարուց ավելի է՝ տնից դուրս չի եկել, նրան որդին էր խնամում։ Կինը չի կարողանում բացատրել, թե ինչպես է երկու շաբաթ ապրել առանց սնունդի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ