Նախարարը Մոսկվայում այցելել է Տուլայի վթարից տուժածին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նախարարը հետաքրքրվեց հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցեց նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը: […]