29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ազգին սիրող տղա էր». Սողոմոն Քոչարյանին հուղարկավորեցին Եռաբլուրում /վիդեո/

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող և հիվանդության պատճառով օրերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հուղարկավորեցին Եռաբլուրում: Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով. այդպես էլ արվեց: Նախկին հետախույզի հուղարկավորությանը ներկա էին հարազատները, ընտանիքի անդամները, մարտական ընկերները: Մորեղբայրը՝ Անաստաս Զախարյանը պատմեց, որ դեռ մանկուց Սողոմոնը հայրենիքին նվիրված զավակ է եղել. […]

Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող […]

Տնտեսության հենասյունը կառավարության ոլորտում ՀՊՏՀ-ն պետք է լինի. Հ. Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում: «Համոզված եմ, որ շնորհիվ նաև այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները և արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները և նրանք, ովքեր կծանոթանան գիտա­ժողովի նյութերին, կձևավորեն սեփական պատկերացումները տնտեսա­գի­տութ­յան և երկրի սոցիալ-տնտեսական […]

Սիրուշոն ԱՄՆ-ում կայացած իր մենահամերգից նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել նախորդ  տարի Լոս Անջելեսում տեղի ունեցած իր մենահամերգից: «Մեկ տարի առաջ` այսօր, Լոս Անջելեսի ամենահեղինակավոր սրահներից մեկում` “Nokia Theater”-ում, տեղի ունեցավ իմ մենահամերգը: Դա իմ ամենամեծ և տպավորիչ համերգներից էր: Չեմ մոռանա հազարավոր մարդկանց ժպիտները և ջերմությունը, որն իմ մի քանի ամիսների աշխատանքի լավագույն գնահատականն էր»,-գրել […]

Զգալի առաջընթաց ենք արձանագրել ՏՏ զարգացման բնագավառում. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի […]

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կստեղծեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է կայացրել ստորագրել Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն։ Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ […]

Մահացել է Լևոն Մութաֆյանը

Կյանքի 61-րդ տարում մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Աշխատել է տարբեր թատրոններում և խմբագրություններում: Henaran.am կայքի խմբագրակազմը ցավակցում է թատերագետի ընտանիքին և հարազատներին:

Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը.  Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված