29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջերմաստիճանն էլի կնվազի

Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում […]

Օպերլիազորը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող և 2001 թվականից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Հ.-ի նկատմամբ քննիչի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում, ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազորը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել է ծանր հանցագործություն կատարած Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը […]

Հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման

Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն կունենան Գերմանիայի հետ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր մենք խորհրդատվություն կունենանք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Միասին կաշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը:

Ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր /ֆոտո/

ԱՄՆ-ում թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 9 մարդ է մահացել։ Ինչպես հայտնի է դարձել, Hawker 25 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքից ոչ հեռու: Գետնին ընկնելուց առաջ ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքի, գրում է Ria.ru-ն: Տեղական էներգետիկական ընկերության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ներկայում հաստատված է, […]

ԱԺ-ն ընդունեց դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: Օրենքի նախագծով առաջարկվում է մարզի դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.5 գործակիցը բարձրացնել և դարձնել 8:  

Կառավարությունն առաջարկում է ազատել հարկերից

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի […]

Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն Վաշինգտոնում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, գրում է «Ասպարեզ»-ը: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում /ֆոտո/

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հովանու ներքո գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար […]

Հանրաքվեին կարելի է մասնակցել ID քարտերով. ԱԺ-ն քվեարկեց

Քիչ առաջ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փաթեթով լուծվում է Սահմանադրական հանրաքվեին այն 180 հազար քաղաքացիների քվերակության հարցը, ովքեր անձնագրի փոխարեն նույնականացման քարտեր ունեն: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված