Սկանդալ. Պուտինի խորհրդակցության գաղտնի տվյալները հայտնվել են հեռուստաեթերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկատվությունը, որ ռուսական մի շարք հեռուստաընկերությունների եթերում են հայտնվել գաղտնի տվյալներ, հայտնում է «Интерфакс»-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ եթեր է գնացել նախագահի մոտ պաշտպանության թեմայով գաղտնի խորհրդակցության տվյալները, մասնավորապես պաշտպանության «Статус-6» սիստեմի մասին։ «Այո, այնտեղ իրոք որոշ գաղտնի տվյալներ կան, որոնք անմիջապես հեռացվել են եթերից։ Հույս ունենք, որ այլեւս նման բան չի կրկնվի»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է նաեւ, որ այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են այդ կադրերը հայտնվել եթերում։