27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հատուկ հսկողություն. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռևս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին, ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյուքնում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին՝ Հովիկը՝ նախարարի կնոջ ընկերը:

Դիմումը ստանալուց 5 ամիս անց դատախազությունում որոշեցին քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սուտ մատնությունը): Թերթին հաջողվեց պարզել, որ այս քրգործը հսկելու է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Վահագն Հարությունյանը: Վերջինս հանրությանն առավել հայտնի ՝ որպես Մարտի 1-ի քրեական գործը քննող՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմում ստեղծված քննչական խմբի ղեկավար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ