29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թոշակի տարիքը պետք է բարձրացնել` սկսում են չինովնիկներից

Ռուսաստանում ի վերջո ստիպված կլինեն բարձրացնել թոշակի տարիքը, քանի որ կյանքի տեւողությունը երկարում է, եւ դա բնական գործընթաց է։ Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ նշելով միեւնույն ժամանակ, որ «ամեն դեպքում առաջ ընկնել պետք չէ»։ Մեդվեդեւն ասել է նաեւ, որ եթե թոշակային տարիքը բարձրացվի, ապա պետք է սկսել նրանցից, ովքեր «հոգեբանորեն պատրաստ են»՝ […]

Ի՞նչ կասի Քոչարյանի շոուն

«Նոյեմբերի 13-ին մեկնարկելու է «Այո և Ոչ» հեռուստանախագիծը: Այն բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Մարտունի-Գավառ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանում, Արագածում, Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

«Անձեռմխելի» կարմիր գծերն ու աղբամանները

Երևանի փողոցների երթևեկելի հատվածներում տեղադրվել են մեծ աղբամաններ, որոնք փորձության են ենթարկում վարորդներին և հետիոտներին: Խոսքը անմիջապես խաչմերուկներում` փողոցի բանուկ հատվածում, հետիոտնային անցման վրա դրված աղբամանների մասին է: Ինչպես երևում է ստորև բերված նկարներում` աջ գծով երթևեկող վարորդը կամ պետք է բախվի աղբամանին, կամ շրջանցի այն և խոչընդոտի զուգահեռ գնացող մեքենայի երթևեկությանը: Խնդրի առնչությամբ դիմեցինք […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Ահաբեկչություն Եգիպտոսում․ կան զոհեր /վիդեո/

Եգիպտոսում՝ Սինայում, ահանեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 9 հոգի է մահացել։ Ահաբեկիչները պայթեցրել են տեղի առանձնատներից մեկը, ինչի հետեւանքով ընտանիքի անդամները մահացել են։ Նրանց թվում երկու երեխա է եղել՝ 3 եւ 16 տարեկան։

36 մլն` Մերիլին Մոնրոյի համար

Նյու Յորքի «Christie’s» աճուրդում 36 մլն դոլարով վաճառվել է «կոմերցիոն փոփ-արթ» ուղղության հիմնադիր համարվող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի «Չորս Մերիլին» կտավը` Մերիլին Մոնրոյի  դիմանկարը: Ուորհոլը աշխատել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների, հանրահայտ քաղաքական գործիչների հետ: Նրան են պատկանում տարբեր ժամանակներում արված՝ Էլիզաբեթ Թեյլորի, Ջիմ Մորիսոնի, Միգ Ջագերի, Էլվիս Փրեսլիի, Ռիչարդ Նիքսոնի, Մաո Ցզե Դունի, Ջոն Քենեդու դիմանկարները:

Կրկին անձրև

Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում է առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված