16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարօրինակ է` ինչու «Պալաչը» չի զբաղվել. Ժողովուրդ

Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, թերթի տեղեկություններով այսպես կոչված՝«տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել։ Արդյո՞ք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը։

Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է։ ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են։

Ավելին՝ ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերարտադրել նաև ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները։ Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ է, որ դրա սեփականատեր «Կինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար։

Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով և նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»։

Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ